Ավելի քան 600 ադրբեջանցիներ Դերբենդում հուսահատ վիճակում են

Ռուսաստան - Դաղստանի Դերբենդ քաղաքի համայնապատկեր, արխիվ

Ռուսաստան-Ադրբեջան սահմանին` Դաղստանի Դերբենդ շրջանում կուտակված ավելի քան 600 ադրբեջանցիներ հուսահատ վիճակում են: Նրանք Ռուսաստանի տարբեր շրջաններից շարժվել են դեպի Ադրբեջան, բայց սահմանը փակ է: Այս ամենի պատճառը տարածված կեղծ լուրերն են, թե իբր սահմանը մայիսի 4-ից բացվելու է:

Դերբենդ հասած ադրբեջանցիներից մեկը՝ Էմին Հասանովը «Թուրան» գործակալությանը ասել է, որ գտնվում են շատ ծանր վիճակում, շատերը գիշերում են անգարներում, կիսակառույց շինություններում կամ փողոցներում: Հուսահատության մեջ են ընկել, քանի որ պարզ չէ, թե երբ կբացվի սահմանը:

Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից «Թուրան»-ին ասել են, որ սահմանը դեռևս փակ է մնում կարանտինի պատճառով:

Մանրամասները տե՛ս այստեղ