Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերադառնա խաղադաշտ, ամենայն հավանականությամբ` մայիսի 15-ից, «Ռոյթերզ»-ին ասել են Բունդեսլիգային մոտ կանգնած առնվազն երկու պաշտոնյաներ:
Ըստ այդմ, գերմանական առաջնությունը կդառնա Եվրոպայի հինգ խոշորագույններից առաջինը, որ կվերսկսի խաղերը կորոնավիրուսի պատճառով հայտարարված երկամսյա դադարից հետո: Հաղորդվում է, որ վաղը Գերմանիայի երկրամասերի ղեկավարները պատրաստվում են տեսակոնֆերանս անցկացնել կանցլեր Անգելա Մերկելի հետ` պայմաններն ու ժամկետները որոշելու համար:
Ավելի վաղ նաև Պորտուգալիան, Լեհաստանն ու Հունգարիան էին հայտարարել խաղերը վերսկսելու մասին, բոլոր երեք երկրներում էլ առաջնությունները կսկսվեն մայիսի վերջից` առանց երկրպագուների: