ԱՀԿ-ն կոչ է անում ուսումնասիրել անցած տարեվերջի կասկածելի դեպքերը՝ կարող էին կորոնավիրուսով վարակվածներ լինել

ԱՀԿ լոգոն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորում է ստուգել անցած տարեվերջին արձանագրված կասկածելի դեպքերը, չբացառելով, որ դրանց շարքում կարող էին կորոնավիրուսով վարակվածներ լինել:

Օրերս ֆրանսիական հիվանդանոցներից մեկը կրկնակի հետազոտության էր ենթարկել հիվանդներից վերցված նմուշներն ու պարզել, որ երկրում վարակի առաջին դեպքն արձանագրվել է ոչ թե հունվարի վերջին, այլ դրանից մեկ ամիս առաջ` 2019 թվականի դեկտեմբերին:

«Չի բացառվում, որ այսպիսի նոր դեպքեր հայտնաբերվեն», - այսօր Ժնևում հայտարարել է համաշխարհային կազմակերպության խոսնակը, ընդգծելով` հավելյալ հետազոտությունների ու փաստերի դեպքում հնարավոր կլինի ունենալ համաճարակի «նոր ու ավելի հստակ պատկերը»: