Աշխարհում նոր կորոնավիրուսից մահվան դեպքերն անցել են 250 հազարի շեմը:
Այս շարքում առաջատարը Միացյալ Նահանգներն է, ուր մինչ օրս մոտ 70 հազար մարդ է մահացել: Վերջին օրերին, սակայն, իրավիճակը սկսել է փոքր-ինչ բարելավվել. անցած 24 ժամում արձանագրվել է մահվան 1015 դեպք, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին մեկ ամսվա մեջ:
Եվրոպայում մահացության ցուցանիշով առաջատարն այժմ Մեծ Բրիտանիան է, ըստ վերջին տվյալների՝ այստեղ մահվան դեպքերը գերազանցել են իտալական ցուցանիշն ու անցել 30 հազարից: Այս պատկերը կարող է մեծացնել ճնշումը վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ, ով եվրոպացի գործընկերներից շատ ավելի ուշ որոշեց երկրում կարանտին հայտարարել և սահմանափակումներ մտցնել: