Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերն անցել են 155 հազարից, նախորդ օրվա ընթացքում ախտորոշվել է ևս 10 հազար վարակակիր, մահացել է 95 մարդ:
Հիվանդների կեսից ավելին Մոսկվայում են, ավելի վաղ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր` տարբեր հետազոտությունների համաձայն, մեգապոլիսում բնակչության 2 տոկոսն արդեն վարակվել է նոր կորոնավիրուսով:
Համաճարակի դեմ հայտարարված սահմանափակումները ուժի մեջ են մինչև մայիսի 11-ը, Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում տեղաշարժը թույլատրված է միայն անցաթղթերով: Պաշտոնյաները չեն բացառում, որ այս նորմերը կարող են երկարաձգվել կամ խստացվել, եթե տարածման տեմպը չնվազի: