Ադրբեջանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Այդպիսով ընդհանուր հաշվով Ադրբեջանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 1932-ի: Այդ մասին այսօր հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով պետական օպերատիվ շտաբը:
Կառավարությանը կից այդ մարմինը հայտնել է, որ Ադրբեջանում ապաքինվել է 1441 հիվանդ, 25 մարդ մահացել է:
Շտաբի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ հատուկ հոսպիտալներում բուժում է ստանում 466 մարդ, նրանցից 19-ը ծանր վիճակում են:
Ախտահարվածներին բացահայտելու համար Ադրբեջանում իրականացվել է շուրջ 158 հազար ստուգում: