Զինված միջադեպ Հյուսիսային և Հարավային Կորեայի սահմանին

Հյուսիսային Կորեայի ղեկավարը բացում է պարարտանյութի արտադրամասը, Փհենյան, 2 մայիսի, 2020թ.

Հյուսիսային և Հարավային Կորեան գնդակոծել են միմյանց դիրքերը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան երկու երկրների սահմանին:

Ըստ Հարավային Կորեայի, կրակը բացել է հյուիսկորեական կողմը: Միջադեպի արդյունքում Հարավային Կորեայի զինծառայողները չեն տուժել:

Նախօրեին Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունը երեք շաբաթ տևած բացակայությունից հետո վերադարձել է հանրային ասպարեզ և մասնակցել է պարարտանյութերի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությանը:

Այդ երեք շաբաթների ընթացքում հարավկորեական և արևմտյան մամուլում հրապարակվել են հաղորդագրություններ Կիմ Չեն Ունի սրտի վիրահատության և առողջական ծանր վիճակի մասին:

Հյուսիսային Կորեան որևէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել ղեկավարի բացակայության պատճառների մասին: