ԱՀԿ․ Բելառուսում նոր կորոնավիրուսի տարածման տեմպն ամենաբարձրերից մեկն է Եվրոպայում

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Բելառուսում նոր կորոնավիրուսի տարածման տեմպն այժմ ամենաբարձրերից մեկն է Եվրոպայում։

Վերջին շաբաթվա ընթացքում երկրում օրական արձանագրվում է 800-900 նոր դեպք, ինչը կրկնակի բարձր է, ասենք, հարևան Ուկրաինայի ցուցանիշներից:

Բելառուսի առողջապահության նախարարությունը պնդում է, թե վերահսկում է իրավիճակը, և դեպքերն ավելանում են ուղղակի ավելի շատ թեստավորման արդյունքում:

Մինչդեռ երկրում ԱՀԿ-ի ներկայացուցիչը պնդել է, որ ըստ փորձագետների, պատճառն այն է, որ Բելառուսում չեն պահպանվում սոցիալական հեռավորության նորմերը` կարանտին հայտարարված չէ, դպրոցներն ու գործարաններն գործում են նախկինի նման, չեն չեղարկվել անգամ մարզական միջոցառումները: