Հայաստանում բուժվել է կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտը՝ 94-ամյա կին

Հայաստանում բուժվել է կորոնավիրուսով վարակված մինչ այժմ ամենատարեց պացիենտը՝ 94-ամյա կին: Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենը:

«Բարի լուր» խորագրի ներքո Գևորգ Սիմոնյանը գրում է. - «Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»:

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենը նաև լուսանկար է հրապարակել:

Հիշեցնենք, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 2066-ի, 929 մարդ բուժվել է, 32-ը՝ մահացել, կորոնավիրուսով վարակված ևս 2 մարդ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: