«Հայրենական Մեծ պատերազմի մեր բոլոր՝ 287 վետերանները կստանան 300 հազարական դրամ միանվագ պարգևավճար», - այսօր Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցնում է. - «Նախորդ տարվանից նրանց ամենամսյա պարգևավճարի չափը կրկնապատկել ենք՝ 50 հազարից դարձնելով 100 հազար դրամ»:
Կառավարությունից հաղորդում են, որ 287 վետերանները 300 հազարական դրամով պարգևատրվում են Մեծ հայրենականում հաղթանակի 75-ամյակի առթիվ: