ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, 2016-ի ընտրություններին Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը աջակցություն է հայտնել Ջո Բայդենին:
Նա մասնակցել է ընտրողների հետ Բայդենի վիրտուալ հանդիպմանը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով նախընտրական միջոցառումները ԱՄՆ-ում ինտերնետի միջոցով հեռավար են անցկացվում:
«Պատկերացրեք որքան լավ կլիներ, եթե մենք հիմա գիտնականների կարծիքը լսող նախագահ ունենայինք», - վիրտուալ այդ հանդիպմանը ասել է Հիլարի Քլինթոնը:
Նա նաև Թվիթերի իր էջում գրել է, որ ամերիկացիները արժանի են նախագահի, ով կարող է կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը:
Այդպիսով, Դեմոկրատական կուսակցության գրեթե բոլոր առաջնորդները, ներառյալ նախկին նախագահ Բարաք Օբաման, գալիք նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում աջակցություն են հայտնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: