Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն` հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Հիշեցնենք՝ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել է 2019 թվականի հոկտեմբերին:
Այս տարվա մարտին էլ նախկին նախագահը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, այնուհետ էլ, բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ նշանակվել էր ստացիոնար բուժում:
Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա հունիսի 25-ից։ Երկրորդ նախագահը մեղադրվում է 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում, պնդում է, թե ենթարկվում է քաղաքական հետապնդման։