Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Սեդա Սաֆարյանը, արխիվ

Երևանում ապրիլի 24-ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ դատախազի հանձնարարությամբ երեկ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ։

Ըստ Գոռ Աբրահամյանի` նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններիցս մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ։