Իտալիայի տարածքում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկումը կարող է մեկնարկել մայիսի 4-ին, այսօր Հռոմում լույս տեսնող La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
«Մենք աշխատում ենք գործարար ակտիվության մի զգալի մասի վերսկսման ուղղությամբ` արդյունաբերությունից մինչև շինարարություն»,-հայտարարել է իտալական կառավարության ղեկավարը` նշելով, որ այս նպատակի իրագործմանն ուղղված հատուկ ծրագիրը կներկայացվի արդեն առաջիկա օրերին:
Իտալիայի վարչապետը նաև նշել է, որ այս փուլում իր ղեկավարած կաբինետը չի քննարկում հանրակրթական դպրոցների աշխատանքի վերսկսման հարցը: «Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերին»,- ասել է Կոնտեն: