Պարետի որոշմամբ Մարալիկ և Ձորակապ համայնքներ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է մինչև ապրիլի 30-ը, ժամը 23։59-ը: Այս մասին որոշումը հրապարակված է e-gov.am կայքէջում
Բացառություն են կազմում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժը և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը:
Պարետի որոշմամբ համայնքների ելքն ու մուտքը փակվել էին Մարալիկի առողջության կենտրոնում բուժաշխատողների շրջանում վարակի տարածման պատճառով։
70 հոգանոց բուժանձնակազմից կորոնավիրուսով էր վարակվել 20 բուժաշխատող։ Այս համայնքներում վիրուսից մահացել է 3 մարդ։