Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 81-ով, բուժվածներինը՝ 75-ով, մահացել է մեկ մարդ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 81-ով՝ հասնելով 1677-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 75-ով և հասել 803-ի:

Մահացել է ևս մեկ հոգի, ընդհանուր թիվը հասավ 28-ի: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ 71-ամյա պացիենտն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 17 հազար 342 է:

Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 846 մարդ: