Ռուսաստանի Կենտրոնական բանկը 1.5 տոկոսով իջեցրել է բանկային տոկոսադրույքը:
Հետայսու այն կկազմի 5.5 տոկոս: Բանկն այդ քայլին է դիմել կորոնավիրուսից և նավթի գնանկումից տուժած տնտեսությունն ակտիվացնելու համար:
Կենտրոնական բանկի մասնագետների փոխանցմամբ, այդ բացասական միտումների հետևանքով Ռուսաստանի տնտեսության կրճատումը կկազմի 4-ից 6 տոկոս: Կորոնավիրուսի համավարակից առաջ ենթադրվում էր, որ տնտեսությունը 1.5-ից 2 տոկոսի աճ կգրանցի:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխանցմամբ, հաջորդ տարի ակնկալվում է 2.8–4.8 տոկոսի աճ, սակայն 2022-ին աճը կկազմի 1.5–3.5 տոկոսի սահմաններում:
Ռուսաստանում այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 68 հազար 622 դեպք, մահացել է 615 մարդ: