Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հիշում ու հարգանքի տուրք է մատուցում ավելի քան մեկ դար առաջ Մեծ Եղեռնի տառապանքներով անցածներին: Այս մասին ասված է Ինստագրամում դեսպանության հրապարակած հաղորդագրությունում:
Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ծաղկեպսակ է ուղարկել Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հիշեցնենք՝ անցած տարի նախ հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը, ապա դեկտեմբերին՝ Սենատը, ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:
Վերջին տարիներին Միացյալ Նահանգների նախագահներն իրենց ապրիլքսանչորսյան ուղերձներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օգտագործում են Մեծ Եղեռն տերմինը: