Վրաստանի իշխանությունները որոշել են ևս մեկ ամսով երկարաձգել երկրում հայտարարված արտակարգ դրությունը:
Երկրի վարչապետի խորհրդական Իրակլի Չակովանին այսօր հայտարարել է, որ կարանտինային նորմերը ուժի մեջ կլինեն մինչև մայիսի 22-ը, քանի որ, ըստ փորձագետների, համաճարակն իր գագաթնակետին կհասնի առաջիկա երկու֊երեք շաբաթների ընթացքում:
Այսօրվա դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսի հաստատված 408 դեպք է արձանագրվել, 4 մարդ մահացել է:
Մինչ Կառավարությունը երկարաձգում է սահմանափակումները, տասնյակ ակտիվիստներ դրանց դեմ վիրտուալ բողոքի ցույց անցկացնել:
«Մենք կարծում ենք, որ Կառավարության ձեռնարկած քայլերը համարժեք չեն, դրանցով մենք միայն վնասում ենք ինքներս մեզ, և ոչ թե պայքարում վիրուսի դեմ», - ասված է ակցիան նախաձեռնողների՝ Ֆեյսբուքում տարածված հայտարարության մեջ: