Ադրբեջանցի լրագրողը ծեծի է ենթարկվել ընդդիմադիր առաջնորդի հետ հարցազրույցից հետո

Ադրբեջանի Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին, ում հետ հարցազրույցից հետո լրագրող Թեյմուր Քերիմովը ծեծի է ենթարկվել, արխիվ

Բաքվում անհայտ անձինք ծեծել են լրագրող Թեյմուր Քերիմովին, առգրավել նրա համակարգիչն ու կոտրել տեսախցիկը: Հարձակումից մի քանի ժամ առաջ լրագրողը հարցազրույց էր վերցրել ընդդիմադիր Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի հետ, ինչից հետո նկատել էր, որ իրեն հետևում են:

Լրագրողը համագործակցում է "Аzad Soz"` «Ազատ խոսք» ինտերնետային կայքի հետ, որը հայտնի է Իլհամ Ալիևի հասցեին սուր քննադատությամբ: Վերջին ամիսներին Ադրբեջանի վարչակազմն ակտիվացրել է ճնշումները ընդդիմության նկատմամբ` ձերբակալելով տասնյակ ակտիվիստների ու լրագրողների:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են` Ալիևն օգտագործում է կորոնավիրուսի դեմ պայքարը սեփական ընդդիմախոսներին լռեցնելու համար: