Մոսկվայում կորոնավիրուսի համաճարակի պիկը սպասվում է առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում

Ըստ Մոսկվայի քաղաքապետարանի՝ կորոնավիրուսի համաճարակի պիկը Ռուսաստանի մայրաքաղաքում սպասվում է 2-3 շաբաթից:

Փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան ասել է, որ համաճարակի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է, ոչ միայն բուժաշխատողներից, այլև բոլոր բնակիչներից: Փոխքաղաքապետը նշել է, որ անհրաժեշտ է հետևել սահմանափակումներին, չխախտել սահմանված կարգը:

12 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Մոսկվայում տեղաշարժի խիստ սահմանափակումներ են մտցված: Տնից դուրս գալու համար քաղաքացիները պարտավոր են անցաթուղթ ունենալ: