Մեծ Բրիտանիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ որոշել է ևս երեք շաբաթով երկարաձգել կարանտինի ռեժիմը:
Կառավարությունը քննադատության է ենթարկվում կանխարգելիչ միջոցներին ուշացումով դիմելու և վիրուսի զսպումը ձախողելու համար:
Բրիտանիայում կարանտինը հայտարարվել է մարտի 23-ին, այն բանից հետո, երբ Եվրոպայում երկրների մեծ մասն արդեն դիմել է այդ քայլին:
Բրիտանիայի հիվանդանոցներում ապրիլի 16-ի դրությամբ COVID-19 հիվանդությունից մահացել է 13 հազար 729 մարդ: