Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Սիրիայի նախագահին Ազգային տոնի կապակցությամբ

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ:

«Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր հաստատուն աջակցությունն է ցույց տվել Սիրիային, որի խոսուն ապացույցը Հալեպում հայկական մարդասիրական առաքելության գործունեությունն է: Համոզված եմ, որ մեր պետությունների միջև ավանդական երկխոսությունը հետագայում ևս կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ` նշված է Փաշինյանի ուղերձում:

Նախագահի աշխատակազմից էլ հայտնում են, որ Արմեն Սարգսյանը ընդգծել է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. «Դրա ցայտուն դրսևորումն էր Սիրիայի ժողովրդի ցուցաբերած սրտացավու­թյունը և հոգատար վերաբերմունքը տասնյակ հազարավոր հայ փախստականների նկատ­մամբ Հայոց ցեղասպանության օրերին, որի պաշտոնական ճանաչման ու դատապարտման մասին Սիրիայի Ժողովրդական ժողովի հայտարարությունը երախտագիտությամբ ընդունվեց ողջ հայության կողմից»։