Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանպուրը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 78 հազարի, զոհվել է ընդհանուր առմամբ 4 հազար 869 մարդ:
Միևնույն ժամանակ երկրի խորհրդարանականների ուսումնասիրությունների արդյունքում կազմված զեկույցը փաստում է, որ զոհերի թիվը կարող է երկու անգամ ավելի լինել, իսկ վարակվածներինը՝ 8-10 անգամ:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, զեկույցում նշվում է, որ համաճարակի վերաբերյալ կառավարության հրապարակած տվյալների հիմքում բացառապես երկրի հիվանդանոցների փոխանցած տվյալներն են: