Անցաթղթերի պատճառով Մոսկվայում մեքենաների և ուղևորների կուտակումներ ու հերթեր են առաջացել

Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք մտնող ավտոճանապարհներին մեքենաների կուտակումներ են առաջացել, իսկ մետրոյի կայարաններում մարդկանց հերթեր՝ պատճառը կորոնավիրուսի դեմ պայքարում ուժի մեջ մտած նոր միջոցներն են:

Այսօրվանից ուժի մեջ է մտել անցագրային ռեժիմը: Մոսկվայում տեղաշարժվելու, հասարակական տրանսպորտից օգտվելու, սեփական մեքենայով ինչ-որ տեղ գնալու համար անցաթուղթ է անհրաժեշտ: Ոստիկանությունը զանգվածաբար ստուգում է ուղևորների ու վարորդների անցաթղթերը, որի պատճառով հատկապես երթևեկության առավոտյան պիկ ժամերին կուտակումներ ու հերթեր են առաջացել:

Աշխատանքի գնալու թույլտվությունը քաղաքացիներին տրվել է մինչև ապրիլի 30-ը: Տրվում են նաև մեկանգամյա անցաթղթեր՝ խանութ, հիվանդանոց, կամ դեղատուն գնալու համար: Անցագրային ռեժիմը խախտողներին մեծ տուգանքներ է սպառնում:

Անցաթղթերը կարելի է նաև առցանց ստանալ պետական ծառայությունների պորտալի միջոցով և գրանցել ձեռքի հեռախոսների վրա: Շատերի համար դա կատարելը հեշտ չէ: