Ամերիկյան մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ, նախկին նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է, որ պաշտպանում է Ջո Բայդենի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:
Ակնկալվում է, որ նախկին նախագահի այս քայլը կնպաստի դեմոկրատների միավորմանը վճռորոշ քվեարկության շեմին: Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Բարաք Օբամայի և նրա կնոջ` Միշելի վարկանիշը շարունակում է բարձր մնալ կուսակիցների շրջանում:
Երեկ երեկոյան ազդեցիկ սենատոր, նախագահության նախկին թեկնածու Բերնի Սանդերսն էր իր աջակցությունը հայտնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:
Սանդերսն անցած շաբաթ դադարեցրել էր մրցապայքարը, երեկ էլ պնդել, որ ամերիկացիները պետք է միավորվեն` «թույլ չտալու Թրամփի վերընտրությունը, ով ամենավտանգավոր նախագահն է ԱՄՆ նորագույն պատմության մեջ»:
Մանրամասները՝ քիչ անց