Գեղարքունիքի մարզի կորոնավիրուսով կասկածվող քաղաքացու մոտ երրորդ թեստի արդյունքը բացասական է եղել, տեղեկացնում է մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումներիլ»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ քաղաքացու մոտ ապրիլի 11-ին էր հաստատվել վիրուսը, որից հետո երեկ երկրորդ թեստը բացասական պատասխան էր ցույց տվել: