Գյումրիում երկու ոստիկանների են դանակահարել

Ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Գյումրիում այսօր 2 ոստիկանի են դանակահարել, «Ազատությանը» փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նրա տեղեկացմամբ` 2 մարդ բերման է ենթարկվել, դեպքի հանգամանքները ճշտվում են:

Նշենք, որ մամուլը գրում է, որ պատճառը քաղաքացիներից ձևաթուղթ պահանջելն է եղել: