Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2 հազար 700 դեպք, ընդհանուր ցուցանիշն անցել է 21 հազարից: Մեկ օրում, պաշտոնական տվյալներով, մահացել է 22 մարդ, ապաքինվել են 224-ը:
Վարակի հիմնական օջախը, ըստ բժիշկների, շարունակում է մնալ Մոսկվան: Վաղվանից մայրաքաղաքում ու մերձմոսկովյան շրջաններում տեղաշարժը կթույլատրվի հատուկ անցաթուղթ ստանալուց հետո միայն: Քաղաքապետի որոշմամբ՝ թույլտվությունը պետք է ստանան բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են երթևեկել տրանսպորտով, անձնական մեքենաներով, հեծանիվով ու անգամ մոտոցիկլետով: