Լավրովն ու Մամեդյարովն այսօր քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարն ու Ղարաբաղի հարցը

Արխիվային լուսանկար

Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ձեռնարկվող միջոցառումները, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Նախարարները համոզմունք են հայտնել, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանների փակումը չի ազդի երկկողմ, ինչպես նաև միջազգային ապրանքաշրջանառության ծավալների վրա: «Բացի այդ, նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հնարավոր քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ: