«Հայաէրոնավիգացիա»-ի ինքնամեկուսացված աշխատակիցների կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են

«Հայաէրոնավիգացիա» ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիան:

Ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:
Հիշեցնենք, որ ընկերությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Առողջապահության նախարարության հետ համատեղ որոշել էր շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում` «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում: