Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00-ին, կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա՝ Քաթար։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
«Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակերպվող ՄԻԱԿ չվերթն է։ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։ Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50», - ասված է հայտարարությունում: