Վանաձորում ևս արդեն իրականացվում են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր. նախարար

Կորոնավիրուսի ախտորոշման երկրի լաբորատոր կարողությունները զարգացնելու ծրագրի արդյունքում երեկ իրականացվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդն ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման առավել ճշգրիտ և զգայուն մեթոդներից մեկն է։

Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար` գրելով. «Նկարում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն է, որտեղ արդեն 2 օր է` իրականացվում են Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։

Այն այս պահին սպասարկում է Լոռու և Շիրակի մարզերին։

Կորոնավիրուսի ախտորոշման երկրի լաբորատոր կարողությունները զարգացնելու ծրագրի արդյունքում երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի»։