Հռոմի Պապը Խաչելության ուղու երթն իրականացրել է գրեթե դատարկ հրապարակում

Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում, արխիվ

Նախօրեին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում Ավագ Ուրբաթի ավանդական՝ Խաչելության ուղու երթը Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իրականացրել է գրեթե դատարկ հրապարակում:

Սովորաբար երթն անցկացվում է Իտալական մայրաքաղաքի կենտրոնում՝ Կոլիզեումի պատերի մոտ, դրան մասնակցում են հազարավոր հավատացյալներ աշխարհի տարբեր երկրներից: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, սակայն, Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին այս անգամ ուղեկցել են ընդամենը մի քանի հոգի, այդ թվում՝ բժիշկներ և բուժքույրեր:

Ավելի վաղ ելույթ ունենալով իտալական հեռուստաընկերությամբ՝ Ֆրանցիսկոս Պապը համաճարակի հետևանքով զոհվող բուժաշխատողներին համեմատել է պատերազմի զինվորների հետ: «Նրանք իրենց կյանքն են զոհաբերել հանուն սիրո», - ասել էր Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը: