Կորոնավիրուսով վարակվածի մահվան նոր դեպքն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում։
«93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա», - Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Հիշեցնենք, Հայաստանում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 881 դեպք, հիվանդությունից մահացել է 9 մարդ, բուժվել՝ 114-ը: