Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է լազերային ֆիզիկայի ոլորտում հայտնի գիտնական Միշիկ Ղազարյանը

Պրոֆեսոր Միշիկ Ղազարյան, 2014թ.

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է լազերային ֆիզիկայի ոլորտում հայտնի գիտնական Միշիկ Ղազարյանը: 72-ամյա ֆիզիկոսը մարտի վերջին երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և երեկ մահացել է:

Տասն օր առաջ նույն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել էր նրա կինը` 69-ամյա բժիշկ Արփիկ Հասրաթյանը:

Ղազարյանը բազմաթիվ հայտնի գիտական աշխատությունների ու հայտնագործությունների հեղինակ էր, առաջիններից մեկն էր, որ հետազոտել է լազերները մետաղի գոլորշիների հիման վրա, արժանացել է մի շարք գիտական կոչումների ու պարգևների:

Ռուսաստանում, վերջին տվյալներով, արձանագրվել է կորոնավիրուսի շուրջ 7,5 հազար դեպք, մահացել է 58 մարդ: