Կորոնավիրուսը հասավ Նախիջևան

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ կորոնավիրուսի առաջին դեպքերն են արձանագրվել Հայաստանին սահմանակից Նախիջևանում:

Ինքնավար հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ Նախիջևանում 18 վարակակիր կա, շուրջ 3 հազար մարդ կարանտինի մեջ է: Հանրապետության տարածքում անցկացված թեստերի ընդհանուր քանակը գերազանցում է 600-ը:

Մինչ օրս Նախիջևանի իշխանությունները պնդում էին, որ ինքնավարության տարածքում կորոնավիրուսի որևէ դեպք չի հայտնաբերվել: