Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավը կոչ է անում երկրի քաղաքացիներին մնալ տանը և զերծ մնալ անհարկի շփումներից: Այս մասին Շվեդիայի թագավորը հայտարարել է կիրակի երեկոյան հեռարձակված ուղերձում:
«Գալիք շաբաթը նախորդում է Սուրբ Հարության տոնին: Շատերն այդ օրերին սիրում են ճամփորրդել, այցելել հարազատներին և ընկերներին, ոմանք նաև եկեղեցի են գնում: Բայց այս տարվա Զատիկը նախորդներից կտարբերվի, թվարկած քայլերի մի մասին դիմել հնարավոր չի լինի: Մենք պետք է համակերպվենք դրա հետ և մնանք տանը: Անցնող տարիներին, սակայն, ես մի բան եմ հասկացել` որքան էլ խորը լինի ճգնաժամը, այն ի վերջո ավարտվելու է», - ասում էր Շվեդիայի թագավորը:
Կիրակի օրվա տվյալներով՝ Շվեդիայում կորոնավիրուսի 6 հազար 800 դեպք է արձանագրվել, շուրջ 400 մարդ մահացել է: Այնուհանդերձ, Շվեդիայի կառավարությունը, ի տարբերություն հարևան պետությունների, զերծ է մնում կոշտ միջոցառումներից: