Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասավ 7-ի

Ադրբեջան - Ոստիկանները պարեկություն են իրականացնում Բաքվի դատարկ փողոցներում, ապրիլ, 2020թ.

«Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 584-ի», - կիրակի երեկոյան հաղորդել է երկրի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` մեկ օրում վարակակիրների թիվը երկրում աճել է 63-ով: Կիրակի օրն Ադրբեջանի հիվանդանոցներում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան երկու դեպք:

«Մահացածներից մեկը 79 տարեկան էր, տառապում էր քրոնիկ շաքարախտով, մյուսը 64 տարեկան էր, տարիներ շարունակ սրտի հիվանդություն է ունեցել», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Այսպիսով, ըստ պաշտոնական աղբյուրների, Ադրբեջանի տարածքում կորոնավիրուսի համաճարակի ընթացքում արձանագրված մահվան դեպքերի թիվը հասել է 7-ի: