Ասիական ֆոնդային շուկայում չափավոր լավատեսության նշույլներ են առկա

Տոկիոյի ֆոնդային բորսայի ինդեքսների ցուցատախտակը, արխիվ

Եվրոպական մի շարք երկրներում կորոնավիրուսի հետևանքով մահերի թվի աճի տեմպերի դանդաղումը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները նպաստել են ասիական ֆոնդային շուկայում այսօր նկատվող որոշակի աճին:

Տոկիոյի ֆոնդային բորսայում Nikkei ինդեքսը այսօր առավոտյան կայացած սակարկությունների ընթացքում աննշան աճ է արձանագրել` շուրջ 0.21 տոկոս: Սեուլի բորսայում արձանագրված աճը կազմել է շուրջ 2 տոկոս: