Վարչապետն այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում, արխիվ

Հայաստանի վարչապետն այսօր երեկոյան Ֆեյսբուքի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրէլ է շաբաթ օրը ֆեյսբուքյան գրառմամբ:

«Սիրելի հայրենակիցներ.

Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ:

Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike-երի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով՝ Like մինուս dislike և այլ արձագանքներ:

Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ: Գրեք Ձեր հարցերը այստեղ», - ասված է վարչապետի գրառման մեջ: