Եվրոպային նոր «Մարշալի պլան» է անհրաժեշտ` կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայանը` գերմանական թերթերից մեկում հրապարակած հոդվածում:
«Անհրաժեշտ է այսօր միլիարդավոր եվրոների ներդրումներ անել, որպեսզի վաղը չկանգնենք աղետի առաջ»,- գրել է նա` կարծիք հայտնելով, թե համատեղ ջանքերը առավել միասնական կդարձնեն Եվրոպան:
«Մարշալի պլանը» առաջին անգամ գործարկվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Եվրոպայի տնտեսությունը վերականգնելու համար: