Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին զեկուցել է իր առողջական վիճակի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Լոնդոն, 27 մարտի, 2020թ.

Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր հանրությանը տեղեկացրել է իր առողջական վիճակի մասին:

«Ողջույն, ժողովո՛ւրդ, նախ ասեմ, որ հիմա ավելի լավ եմ զգում, կարանտինի յոթ օրն անցել է, բայց դեռ ունեմ որոշ թույլ ախտանշաններ՝ ջերմում եմ»,- ասել է Ջոնսոնը:

Վարչապետը բրիտանացիներին կոչ է արել մնալ տներում, դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Բրիտանիայում վարակվել է նաև առողջապահության նախարար Մաթ Հենքոկը, ով արդեն դադարեցրել է կարանտինը և աշխատում է սովորական ժամանակացույցով: