Հրազենային վիրավորումից ՊԲ 20-ամյա զինծառայող է մահացել՝ «դեռևս չպարզված հանգամանքներում». ԼՂ ՊՆ

Արխիվային լուսանկար

Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա ՊԲ զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում: