Կարինե Խոդիկյան․ Ինձ այսքան մոլորակի բնակիչ չեմ զգացել

Արձակագիր, դրամատուրգ, «Դրամատուրգիա» ամսագրի հիմնադիր, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր
Կարինե Խոդիկյանն ուրախությամբ հայտնում է , որ ապրիլի 3-ից կգործի «Գրական թերթի» էլեկտրոնային տարբերակը՝ հուսալով, որ դեռ կգան լավ ժամանակներ և իրենք կկարողանան նախկինի նման «Գրական թերթը» նաև հրատարակել:

«Ազատության» հետ զրույցում Խոդիկյանը շեշտեց նաև, որ արտակարգ դրության այս օրերին գրողներն իրեն տպագրության համար շատ նոր ստեղծագործություններ են ուղարկում: Սա հուսադրում է Կարինե Խոդիկյանին։

Իսկ ինչ վերաբերում է կորոնավիրսուսի հետևանքով առաջացած համաշխարհային այս իրավիճակին, ապա անձամբ ինքը հետևյալ զգացողությունն ունի, - «Ես երբեք ինձ այսքան մոլորակի բնակիչ չեմ զգացել։ Այսօր մի աղետի մեջ է հայտնվել մեր մոլորակը ու միլիարդավոր մարդիկ, ու այդ միլիարդների մեջ մի փոքրիկ-փոքրիկ ես, որ կարծես թե ավելի եմ արժեվորում իմ ներկայությունը իմ մոլորակի վրա։ Սա մի այնպիսի արհավարք է, որ ոչ մեկի, կամ ոչ տասնյակի, կամ հազարների գործ է։ Սա համամարդկային աղետ է, և պիտի այս դեպքում արդեն մենք համակերպվենք մեզ պարտադրված այս դաժան խաղի օրենքներին, և փորձենք․․․ մի այսպիսի տեսակ կա, ասում է՝ մարդ կա, որ նույնիսկ դագաղի մեջ շնորհակալություն է հայտնում, որ իրեն հարմար են տեղավորել։ Կներեք սև հումորի համար։ Բայց նաև սևհումորային լավատեսություն պիտի լինի մեր մեջ։ Նաև նորմալ լավատեսություն պիտի լինի»։

Խոդիկյանն ասաց, որ հիմա կատակերգություն է գրում․ - «Վերնագիրը կամ սկզբից է գալիս, կամ վերջում։ Այս դեպքում հենց սկզվից եկավ։ Կոչվում է «Կանգ առ»՝ այսինքն այս կանգից հետո առաջն է լինելու։ Զուգահեռ էլ ավելի մի դաժան պիես եմ գրում։ Դա արդեն հոգեբանական թրիլեր է նորից այդ կորոնավիրուսի մասին։ Բայց այս դեպքում մարդիկ, ովքեր հայտնվել են սահմանային վիճակում, թե ինչպես են հանկարծ այդ դիմակները, մարդկային դիմակները մի կողմ նետվում»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Your browser doesn’t support HTML5

Կարինե Խոդիկյան․ Ինձ այսքան մոլորակի բնակիչ չեմ զգացել