Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Մոսկվային մոտ գտնվող օդանավակայանից այսօր առավոտյան վաղ ռազմական տրանսպորտային օդանավը ուղևորվել է Միացյալ Նահանգներ՝ տանելով բժշկական սարքավորումներ և դիմակներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին օգնություն էր առաջարկել անցած երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում, երբ երկու առաջնորդները քննարկել էին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Կրեմլից ռուսական մամուլին ասել են, թե ԱՄՆ-ի նախագահը գոհունակությամբ է ընդունել օգնության առաջարկը: