Չեխիան ապրիլի 1-ի առավոտյան պաշտոնապես հայտնեց, որ կորոնավիրուսի 3 հազար 330 դեպք է արձանագրվել, հոսպիտալացված հիվանդներից 32-ը մահացել են:
Երկրի վարչապետ Անդրեյ Բաբիչը ավելի վաղ ասել էր, որ կառավարությունը նախատեսում է մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը, որի գործող ժամկետն ավարտվում է ապրիլի 11-ին:
Արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության առաջարկը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: