Բուլղարիայի խորհրդարանի բոլոր պատգամավորներն այսօր կորոնավիրուսի թեստ են հանձնում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ օրենսդիրներից մեկը վարակված է:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Հասան Ադեմովի մոտ: Նա գտնվում է հիվանդանոցում:
Բուլղարիայի 240 տեղանոց խորհրդարանը նախատեսում էր ապրիլի 2-ին նիստ անցկացնել բյուջեի վերաբաշխման հետ կապված հարցով, բայց հիմա հստակ չէ, թե արդյոք նիստը տեղի կունենա:
Մարտի 31-ի դրությամբ Բուլղարիայում կորոնավիրուսի 400 վարակակիր և մահվան 8 դեպք է արձանագրվել:
Սակայն, ըստ փորձագետների, որևէ երկրում կորոնավիրուսի դեպքերի ստույգ թիվը դժվար է ասել, քանի դեռ զանգվածային թեստավորումներ չեն իրականացվել: