Կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում ավելացել է 39-ով և այսօր ժամը 11-ի դրությամբ կազմում է 571, փոխանցում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը:
Ըստ նույն աղբյուրի՝ բացասական են եղել 2 հազար 704 թեստավորման արդյունքները:
Փաստացի բուժվում է 537 պացիենտ՝ վարակակիրներից 31-ն ապաքինվել են, արձանագրվել է մահվան 3 դեպք: