Խորհրդարանն ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ՝ 69 կողմ, մեկ ձեռնպահ ձայերի հարաբերակցությամբ ընդունեց քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնելու մասին նախագիծը։

Խորհրդարանն այսօր ավելի վաղ երկրորդ ընթերցմամբ՝ 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ չէր ընդունել նախագիծը: 65 կողմ ձայնը բավարար չէր, ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը՝ բոյկոտել էր։